չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Շաքարային դիաբետի ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում առաջինն է

Շաքարային դիաբետի ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում առաջինն է

Շաքարային դիաբետի միջազգային ֆեդերացիան (IDF) հրապարակել է «Շաքարախտի ատլաս 2025» զեկույցը։ Ամբողջ աշխարհում շաքարախտով հիվանդների թիվն ավելացել է՝ 537 միլիոնից հասնելով 643 միլիոնի։ Շաքարախտի ամենաբարձր ցուցանիշը 20-ից մինչև 79 տարեկանների խմբում գրանցվել է Պակիստանում, գրում է ermenihaber.am-ը:

Եվրոպայում շաքարախտի ցուցանիշով ամենաբարձր տվյալներն ունի Թուրքիան։ Դա նշանակում է, որ Թուրքիայում յուրաքանչյուր վեց չափահասից մեկն ունի շաքարախտ։ Այդ տարիքային խմբի բնակչության 16%-ը, կամ 9.6 մլն մարդ ունի շաքարային դիաբետ։ Նշենք, որ Թուրքիայի բնակչությունը ներկայումս կազմում է մոտ 86 մլն։

Եվրոպայում 20-79 տարեկան մարդկանց շրջանում շաքարախտի ամենաբարձր մակարդակ ունեցող 10 երկրներն են՝

1․Թուրքիա

2․ Ալբանիա

3․ Սերբիա,

4․Բոսնիա և Հերցեգովինա

5․Չեռնոգորիա,

6․Հյուսիսային Մակեդոնիա

7․Ռումինիա

8․Բուլղարիա

9․Հունաստան

10. Խորվաթիան:

  • Կիսվել: