Շահագրգռված ենք ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ:
Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները:
Նովակը, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը և Թուրքիան պահպանում են վստահելի կառուցողական երկխոսություն երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, հաջողությամբ իրականացնում են փոխշահավետ նախագծեր՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների։
Մենք շահագրգռված ենք շարունակելու և ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը թուրք գործընկերների հետ»:


