շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սեւաստոպոլը ենթարկվել է հրթիռային հարձակման․ տուժել է 24 մարդ

Սեւաստոպոլը ենթարկվել է հրթիռային հարձակման․ տուժել է 24 մարդ

Սևաստոպոլի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը հաստատել է, որ գիշերը հրթիռային հարված է հասցվել նավաշինարանի վրա և հայտնել, որ հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է 24 մարդ։ Այս գործարանում կառուցվում և վերանորոգվում են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերը։

Սևաստոպոլից սոցցանցերի օգտատերերի կողմից հրապարակված մի քանի տեսանյութեր ցույց են տալիս, որ գործարանի տարածքում առնվազն երեք հզոր պայթյուն է տեղի ունեցել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Սեւաստոպոլի վրա հարձակումն իրականացվել է թեւավոր հրթիռներով, ինչպես նաև ծովային անօդաչու սարքերով։ Արդյունքում երկու նավ է վնասվել։

«Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը տասը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սևաստոպոլում գտնվող նավերի վերանորոգման գործարանին և երեք անօդաչու նավով՝ Սևծովյան նավատորմի նավերի ջոկատին», հայտնել են ՊՆ-ից։

  • Կիսվել: