հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Սև ծովում երկու Սու-30 կործանիչ օդ է բարձրացվել ամերիկյան օդանավերին ուղեկցելու համար

Սև ծովում երկու Սու-30 կործանիչ օդ է բարձրացվել ամերիկյան օդանավերին ուղեկցելու համար

Երկու ռուսական Սու-30 կործանիչ օդ են բարձրացել՝ ուղեկցելու ԱՄՆ օդուժին պատկանող В-1В ռմբակոծիչն ու երկու KC-135 լիցքավորող օդանավին Սև ծովի օդային տարածքում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 19-ին օդային տարածության վերահսկման ռուսական միջոցները Սև ծովի չեզոք ջրային տարածքի վերևում ՌԴ պետական սահմանին մոտեցող օդային թիրախներ են նկատել: Դրանք ճանաչելու և սահմանին խախտում թույլ չտալու համար օդ են բարձրացվել ռուսական կործանիչները:

ՊՆ-ից հայտնել են, որ ՌԴ պետական սահմանից օտարերկրյա ինքնաթիռների շրջվելուց հետո կործանիչները վերադարձել են տեղակայման բազա:

  • Կիսվել: