չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սիրիայում երկրաշարժի հետևանքով  զոհվածների մեջ  նաև հայեր կան

Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների մեջ նաև հայեր կան

Սիրիայի առողջապահության նախարարի հաղոդրմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում։ Զոհերի մեջ հայեր էլ կան։ Այս մասին ասված է Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։

Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է առնվազն 237-ի: 

Նշվում է նաև շուրջ 640 վիրավորի մասին: Նաև հաղորդվում է, որ 20 մարդ էլ զոհվել է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

 Փրկարարները և բնակիչները փլատակների տակից փորձում են հանել վիրավորներին:

  • Կիսվել: