հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սերգիև Պոսադում ավարտվել են փլատակների հեռացման աշխատանքները. կան անհետ կորածներ

Սերգիև Պոսադում ավարտվել են փլատակների հեռացման աշխատանքները. կան անհետ կորածներ

 Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վայրում ավարտվել են փլատակների հեռացման հիմնական աշխատանքները:  Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։

Պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 9-ին Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանի հարևանությամբ գտնվող հրատեխնիկական արտադրանքի պահեստում:

«Փլատակների հեռացումն ավարտվել է, տեղում աշխատանքները շարունակվում են», - գործակալությանը հայտնել են արտակարգ ծառայություններից։

Արտակարգ դեպքից հետո առաջին ժամերին հարազատներից 12 դիմում է եղել անհետ կորածների մասին: 4 մարդ, որոնք անհետ կորած էին համարվում, գտնվել են: Այսպիսով, ներկայում անհետ կորած է 8 մարդ:

Պայթյունից հետո բժշկի է դիմել, ընդհանուր առմամբ, 84 մարդ։ Մեկ մարդ մահացել է հիվանդանոցում։

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ վտանգավոր արտադրական օբյեկտների արտադրական անվտանգության պահանջները խախտելու դեպքի առթիվ։ Պահեստի սեփականատեր հանդիսացող «Պիրո Ռոս» ընկերության տեխնիկական տնօրենը բերման է ենթարկվել:  

  • Կիսվել: