շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա

Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններ վարելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:

Հաղորդվում է նաև, որԱնթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի։ Մասնավորապես՝ կքննարկվեն Անդրկովկասիում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանում ստեղծված իրադրությունները։

՛՛Հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման և դրա որակական աճի ապահովման ուղիներին: Արձանագրենք, որ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 22,5 տոկոսով՝ հասնելով 9,1 մլրդ դոլարի՛՛,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: