շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սերբիայում շարունակվում են ընդդիմության բողոքի ցույցերը

Սերբիայում շարունակվում են ընդդիմության բողոքի ցույցերը

Սերբիայի ընդդիմությունը շարունակում է բողոքի ցույցերը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ընդդիմադիրներն այսօր հավաքվել են Բելգրադի կենտրոնում և պահանջել են չեղյալ հայտարարել այս ամսվա սկզբին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները, ինչպես նաև՝ անցկացնել նոր ընտրություններ:

Ըստ ընդդիմադիրների՝ իշխանությունը կեղծիքներով է հաղթանակ ապահովել:

՛՛Սերբիան ընդդեմ բռնության՛՛ ընդդիմադիր դաշինքը, որն այդ ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղն է զբաղեցրել, հայտարարել է, թե իշխող ՛՛Առաջադիմական կուսակցությունը՛՛ կեղծել է արդյունքները:

  • Կիսվել: