երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սերբիայում երկաթուղային կայարանի տանիքը փլուզվել է. կան զոհեր

Սերբիայում երկաթուղային կայարանի տանիքը փլուզվել է. կան զոհեր

Սերբիայում երկաթուղային կայարանի տանիք է փլուզվել, զոհվել է 8 մարդ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Նովի Սադ քաղաքում։ Զոհերից բացի՝ կա նաև 30 վիրավոր:

Ինչպես հաղորդվում է՝ երկու մարդ մնացել է փլատակներում, այս պահին տեղում աշխատում են փրկարարները։

 

  • Կիսվել: