շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սերբիայի նախագահը հայտարարել է, որ չի ստորագրի նույնասեռ ամուսնությունների մասին որևէ օրենք

Սերբիայի նախագահը հայտարարել է, որ չի ստորագրի նույնասեռ ամուսնությունների մասին որևէ օրենք

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը TV Pink-ի եթերում հայտարարել է, որ քանի դեռ պետության ղեկավարն է, չի ստորագրի նույնասեռ ամուսնությունների և երեք սեռերի մասին որևէ օրենք։

«Ես չեմ ստորագրի փաստաթուղթ, որը կճանաչի (որևէ) այլ սեռ, բացառությամբ արական և իգական սեռի, կամ գենդերֆլյուիդի, երբ մարդն ասում է, որ իրեն մեկ տղամարդ է զգում, մեկ՝ կին»,- ասել է Վուչիչը։

Նրա խոսքով՝ նման գաղափարներին, այդ թվում՝ նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը, աջակցում է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը։ 

Սերբիայի հասարակությունը պահպանողական է, ասել է Վուչիչը։ «Քանի դեռ ես նախագահ եմ, չի կարելի (նույնասեռ ամուսնությունների մասին օրենքներ ընդունել - խմբ.)»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ «դրա պատճառով ԵՄ-ից մեզ վրա հարձակվում են»։ «Շատ լավ, մեղադրեք ինձ... Ես դա թույլ չտվեցի»,- ընդգծել է Սերբիայի նախագահը։

  • Կիսվել: