Սերբիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Սերբիայի խորհրդարանում ընդդիմության և իշխող կոալիցիայի պատգամավորները ծեծկռտուք են կազմակերպել, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ինչպես հաղորդվում է՝ այսօր Սերբիայի խորհրդարանը պետք է քննարկեր 2025 թվականի բյուջեի նախագիծը:
Նիստի սկզբում օրակարգը հաստատելուց հետո ընդդիմության պատգամավորները կանգնել են իրենց տեղերից ՝ կառավարության հրաժարականի կոչերով: Նրանք իշխանություններին մեղադրում են նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդու մահվան մեջ:
Ընդդիմադիրները պնդում են, որ միջադեպը իշխանության կոռումպացվածության հետևանքն է:
Նշվում է նաև, որ նրանք պարզել են պաստառներ, որտեղ գրված է եղել՝ ՛՛կոռոպցիան ձեր հայրանանունն է՛՛:
Տեսանյութը՝ այստեղ: