շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Սերբիայի դպրոցում հրաձգություն իրականացրած դեռահասը «սպանությունների ցանկ» էր կազմել դեռ շաբաթներ առաջ   Сохранить

Սերբիայի դպրոցում հրաձգություն իրականացրած դեռահասը «սպանությունների ցանկ» էր կազմել դեռ շաբաթներ առաջ Сохранить

Բելգրադի դպրոցներից մեկում մայիսի 3-ին հրաձգություն իրականացրած 13-ամյա տղան սպանությունները պլանավորել է մի քանի շաբաթ և ունեցել է «սպանությունների ցանկ»: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ձերբակալվել են նաև տղայի հայրն ու մայրը: Հարձակման դրդապատճառները հայտնի չեն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, հրաձգության հետևանքով սպանվել է 8 աշակերտ, ինչպես նաև դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 աշակերտ և ուսուցչուհին վիրավորվել են: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հարձակման համար տղան օգտագործել է իր հոր երկու ատրճանակները, որոնք օրինականորեն գրանցված են եղել: Նշվում է, որ նախքան հարձակումը տղան մի քանի անգամ հոր հետ գնացել է հրաձգարան:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ տղային ուղարկելու են հոգեբուժական հիվանդանոց: Համաձայն Սերբիայում գործող օրենքների՝ նրան չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ նրա 14 տարին չի լրացել: Վուչիչը հնարավոր է համարել, որ այս սպանություններից հետո քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքը կարող է իջեցվել մինչև 12-ի:

Ըստ ոստիկանության՝ տղան հարձակումը պլանավորել է մեկ ամիս առաջ և իր մոտ ունեցել է երեխաների «առաջնահերթությունների ցուցակ», որոնց պետք է առաջինը թիրախավորեր, ինչպես նաև դասասենյակների ցուցակ, ուր պետք է առաջինը մտներ:

Զոհերի և տուժածների մեծ մասը ծնված են 2009 թ.-ին, այսինքն՝ հարձակման պահին 13 կամ 14 տարեկան են եղել:

Մայիսի 5-ից Սերբիայում եռօրյա սուգ է հայտարարվել:

  • Կիսվել: