հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սերբիան ժամանակավորապես փակել է Կիևում իր դեսպանատունը

Սերբիան ժամանակավորապես փակել է Կիևում իր դեսպանատունը

Սերբիան որոշել է փակել Կիևում իր դեսպանատունը՝ անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտնում է Ուկրաինայում դիվանագիտական առաքելության կայքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ուկրաինայում Սերբիայի Հանրապետության դեսպանությունն իր անձնակազմի անվտանգության պաշտպանության նպատակով ժամանակավորապես փակվել է՛՛:

Նշվում է նաև, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցները աշխատանքը կշարունակեն Բելգրադում՝ ՛՛մինչև վերադարձի համար պայմանների ստեղծումը՛՛:

  • Կիսվել: