շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սերբիան շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության պահպանմանը. Վուչիչը ներկայացրել Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակը

Սերբիան շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության պահպանմանը. Վուչիչը ներկայացրել Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպումներ է ունեցել Բելգրադում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ, ներկայացրել Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակը և նշել, որ Սերբիայի և սերբերի նկատմամբ ՛՛ճնշումներ են իրականացվում՛՛: Այս մասին Վուչիչը գրել է իր ինստագրամյան էջում:

Նա նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Բելգրադում ԱՄՆ դեսպանի հետ:

՛՛Դեսպան Հիլի հետ երկարատև և բովանդակալից հեռախոսազրույցի ընթացքում ես կրկնեցի, որ Սերբիան շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության պահպանմանը, միջազգային հանրային իրավունքի պահպանմանը և ստորագրված բոլոր համաձայնագրերի լիարժեք կատարմանը՛՛,-գրել է Վուչիչը: Նա հավելել է, որ Պրիշտինայի գործողությունները կասկածի տակ են դնում ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը:

Ավելի վաղ Սերբիայի նախագահը բանակցություններ էր վարել Արևմտյան Բալկաններում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի հետ, որը հույս էր հայտնել, որ կողմերը բռնություն չեն կիրառի:

  • Կիսվել: