շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Սերբիան լուծել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի քանի պայմանագիր

Սերբիան լուծել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի քանի պայմանագիր

Սերբիան լուծել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի քանի պայմանագիր: Այս մասին հայտարարել է հանրապետության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը։

Նա նշել է, որ Բելգրադը դա արել է աշխարհում տիրող անկայուն իրավիճակի պատճառով։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից զենքի մատակարարմանը, ապա դա ներկայումս գործնականում անհնար է»,-ասել է Մոյսիլովիչը:

Սերբիան, գեներալի խոսքով, լուծել է որոշ պայմանագրեր, իսկ մյուսները հետաձգել է այն հույսով, որ համաշխարհային մակարդակով միջազգային հարաբերություններում իրավիճակը կկարգավորվի և թույլ կտա կյանքի կոչել գոյություն ունեցող համաձայնագրերը։

  • Կիսվել: