հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սերբիան չի կարողանում ստանալ Ռուսաստանում պատվիրած ռազմական տեխնիկան. Վուչիչ

Սերբիան չի կարողանում ստանալ Ռուսաստանում պատվիրած ռազմական տեխնիկան. Վուչիչ

Սերբիան Ռուսաստանից  չի կարողանում ստանալ պատվիրած «Կրասուխա» և «Ռեպելենտ» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ TV Pink-ի եթերում։

Ավելի վաղ Աբու Դաբիում ռազմական տեխնիկայի և զենքի IDEX միջազգային ցուցահանդեսի շրջանակում Վուչիչն ասել էր, որ «այժմ անհնար է պահեստամասեր ձեռք բերել Ռուսաստանից, և ընդհանրապես, ռազմական նշանակության ոչինչ կամ գրեթե ոչինչ հնարավոր չէ ներկրել այդ երկրից, և դա ռուսների մեղքը չէ»։

Ըստ Վուչիչի՝ խնդիր է առաջացել նաև Չինաստանից ներկրվող ապրանքների հարցում, հետևաբար Սերբիան պետք է կենտրոնանա իր արդյունաբերության վրա:

Սերբիայի ղեկավարը հայտարարել է, որ աշխարհում սկսվել է սպառազինությունների ընդհանուր մրցավազք։

  • Կիսվել: