շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սենեգալում բողոքի ցույցերի ընթացքում 9 մարդ է զոհվել

Սենեգալում բողոքի ցույցերի ընթացքում 9 մարդ է զոհվել

 Առնվազն ինը մարդ է զոհվել Սենեգալում բողոքի ցույցերի ընթացքում, որոնք սկսվել են Սենեգալի ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոյի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվելուց հետո: Այդ մասին հայտնել է Senego պարբերականը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Անտուան ​​Դիոմին։

Սենեգալի ներքին գործերի նախարարը հայտարարել է նաև սոցիալական ցանցեր մուտքի սահմանափակման մասին՝ ատելության խոսքի տարածումը կանխելու համար։

Մայրաքաղաք Դակարի քրեական դատարանը հունիսի 1-ին «Սենեգալի հայրենասերները հանուն աշխատանքի, էթիկայի և եղբայրության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ուսման Սոնկոյին մեղավոր է ճանաչել մանկապղծության մեջ:

Ինչպես նշում է Senego-ն, բացի 2 տարվա ազատազրկում սահմանելուց, դատավճիռն ընդդիմադիր առաջնորդին նաև զրկում է 2024 թվականի փետրվարին Սենեգալի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու իրավունքից, ինչն էլ բողոքի մեծ ալիք է բարձրացրել:  

Դատավճռի հրապարակումից հետո Դակարում և դրա արվարձաններում սկսվել են անկարգություններ, որոնց մասնակիցները հրկիզում են անվադողեր և բախումների բռնվում ոստիկանության հետ։

Դա Սոնկոյի դեմ առաջին դատական ​​գործը չէ 2023 թվականին։ Դակարի վերաքննիչ դատարանը մայիսի 8-ին նրան դատապարտել էր վեց ամսվա պայմանական ազատազրկման՝ կառավարության անդամի հասցեին հրապարակային վիրավորանքների և զրպարտության համար։

  • Կիսվել: