հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սենատոր Մենենդեսը քրեական հետաքննության տակ է

Սենատոր Մենենդեսը քրեական հետաքննության տակ է

Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեսը Նյու Յորքում դաշնային քրեական հետաքննության տակ է, հաստատել է սենատորի քաղաքական խորհրդականը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Նյու Ջերսիի դեմոկրատների քաղաքական խորհրդական Մայքլ Սոլիմանը CBS News-ին ասել է. «Սենատոր Մենենդեսը տեղյակ է հետաքննության մասին... Նա պատրաստ է տրամադրել ցանկացած ինֆորմացիա, որը կպահանջվի իրենից կամ իր գրասենյակից»:

Դաշնային դատախազներն առաջին անգամ հետաքննել էին Մենենդեսին 2015 թվականին, երբ նա մեղադրվում էր կաշառակերության ենթադրյալ սխեմայի մեջ, սակայն դատի արդյունքում նա չէր դատապարտվել: Դատախազները պնդում էին, որ Մենենդեսը մասնավոր ինքնաթիռով թռիչքներ էր արել և այլ արտոնություններ ստացել՝ օգնելու համար ապահովել պայմանագրեր:

Դեռ պարզ չէ, թե արդյոք այս վերջին հետաքննությունը նույնպես ներառում է նմանատիպ մեղադրանքներ:

Մենենդեսը նաև Սենատի բանկային և ֆինանսական հանձնաժողովների ավագ անդամ է և, ըստ իր կայքի, նա առաջին լատինաամերիկացին է, ով գլխավորում է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Մենենդեսը առաջին անգամ Կոնգրեսում ընտրվել է 1993 թվականին Նյու Ջերսիի 13-րդ Կոնգրեսի շրջանը ներկայացնելու համար, որից ավելի քան մեկ տասնամյակ անց նա առաջադրվել է Սենատի համար:

  • Կիսվել: