ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անհրաժեշտ է սեղանին ունենալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների տարբերակը. Մենենդես

Անհրաժեշտ է սեղանին ունենալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների տարբերակը. Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ քննադատելով Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքի արգելափակման համար: Նա չի չբացառել նաև պատժամիջոցների կիրառման տարբերակը:

Մենենդեսը, մասնավորապես, նշել է. ՛՛Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և դադարեցնում էլեկտրաէներգիայի մատակարարումը կարևոր ենթակառուցվածքներին: Անհրաժեշտ է սեղանին ունենալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների տարբերակը, քանի դեռ ճնշում ենք գործադրում Լաչինի միջանցքը բացելու համար՛՛:

  • Կիսվել: