Սաուդյան Արաբիայի արքայազնը ժամանել է Սպիտակ տուն՝ բանակցելու Թրամփի հետ
Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ Բին Սալմանը ժամանել է Սպիտակ տուն՝ բանակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ըստ ԶԼՄ-ների՝ արքայազնը ծրագրում է փակ բանակցություններ անցկացնել, այնուհետև աշխատանքային ընթրիք ունենալ ամերիկյան էլիտայի հետ։
Նշվում է նաև, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն պաշտպանական նոր համաձայնագիրը, F-35 կործանիչների մատակարարումը, միջուկային համագործակցությունը և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը:


