երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սաուդյան Արաբիան նախազգուշացնում է Ռաֆահում  Իսրայելի հարձակման «չափազանց վտանգավոր» հետևանքների մասին

Սաուդյան Արաբիան նախազգուշացնում է Ռաֆահում Իսրայելի հարձակման «չափազանց վտանգավոր» հետևանքների մասին

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է Ռաֆահ քաղաքի՝ հարյուր հազարավոր պաղեստինցիների վերջին ապաստարանի վրա Իսրայելի հարձակման «չափազանց վտանգավոր հետեւանքների» մասին։ Այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի թվիթերյան էջում:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է, որ երկիրը «չի ընդունում եւ վճռականորեն դատապարտում է հարկադրական տեղահանումը»: ԱԳՆ-ն հաստատել է անհապաղ հրադադարի անհրաժեշտության իր պահանջը։

«Միջազգային իրավունքի եւ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի շարունակվող խախտումը հաստատում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի շտապ գումարման անհրաժեշտությունը, որպեսզի խանգարեն Իսրայելին անխուսափելի հումանիտար աղետ ստեղծելու հարցում, որի պատասխանատվությունը կրում են բոլորը, ովքեր աջակցում են ագրեսիային»,-ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշենք, որ իսրայելական ուժերն այսօր գիշեր իրականացրել են օդային հարվածների շարք Ռաֆահում։ Տեղեկացվել է 28 մարդկանց սպանվելու մասին, ներառյալ երեխաներ։

  • Կիսվել: