շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն քննարկում են Իրանի դեմ պատերազմին միանալու հնարավորությունը. աղբյուր

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն քննարկում են Իրանի դեմ պատերազմին միանալու հնարավորությունը. աղբյուր

Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում են Իրանի դեմ ռազմական գործողություններին միանալու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Պարսից ծոցի խոշոր արաբական երկրները դիտարկում են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողություններին միանալու տարբերակը։

«Պարսից ծոցում Իրանի խոշորագույն արաբ հարևանները դիտարկում են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին միանալու հնարավորությունը և կարող են ստիպված լինել դա անել, եթե Թեհրանը հարված հասցնի նրանց կրիտիկական ենթակառուցվածքին»,-ասված է հրապարակման մեջ։

Հաղորդվում է նաև, որ, ըստ աղբյուրների, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն «կորցնում են համբերությունը» Իրանի գործողությունների պատճառով, որոնք արդեն ազդել են նավահանգիստների, էներգետիկ օբյեկտների և օդանավակայանների վրա։

  • Կիսվել: