երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սանկտ Պետերբուրգում Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել պահեստում, որը տարածվել է մոտ հազար քառակուսի մետր տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության տելեգրամյան ալիքից:

՛՛Հաղորդում է ստացվել Պուշկինսկի թաղամասում Մոսկովսկոե խճուղի շենք 153 հասցեում հրդեհի բռնկման մասին։ 350x320 մետր չափերով ու 20 մետր բարձրությամբ պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել 1000 քմ տարածքում։ Տուժածների մասին տվյալներ այս պահի դրությամբ չեն հաղորդվել՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

Яндекс Карты ծառայության տվյալներով՝ վերոնշյալ հասցեում Wildberries-ի պահեստներն են։

Ավելի ուշ ընկերությունը հաստատել է, որ հրդեհը բռնկվել է իր պահեստում՝ հավելելով, որ ընկերության աշխատակիցները տարհանվել են։

Հաղորդվում է նաև, որ հրդեհը տարածվել է և արդեն իսկ ընդգրկում է 50 հազար քմ տարածք։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: