ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սանկտ Պետերբուրգում մարդատար նավը բախվել է կամրջին, կան տուժածներ

Սանկտ Պետերբուրգում մարդատար նավը բախվել է կամրջին, կան տուժածներ

Սանկտ Պետերբուրգում մարդատար նավը բախվել է գետի վրայի կամրջին, կան տուժածներ, այդ թվում` երեխաներ, տեղեացնում է EADaily-ն:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով 5 մարդ է տուժել, այդ թվում ՝ երեխաներ: Ուղևորներից մեկի վիճակը ծանր է: Նախնական տվյալների համաձայն՝ նավում գտնվող մարդկանցից մի քանիսը արբած են եղել:

Հաղորդվում է նաև, որ դեպքի վայր են ժամանել փրկարարները, ինչպես նաև՝ Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային դատախազության աշխատակիցը։

Վթարի հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: