ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում հայաստանցի քաղաքացին կրակ է բացել, կա վիրավոր. ԶԼՄ-ներ

Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում հայաստանցի քաղաքացին կրակ է բացել, կա վիրավոր. ԶԼՄ-ներ

Սանկտ Պետերբուրգի ՛՛Պյատյորոչկա՛՛ սուպերմարկետում հայաստանցի 40-ամյա քաղաքացին կրակ է բացել, տեղեկացնում է 78.ru-ն։

Նշվում է, որ նա դանակով և օդամղիչ ատրճանակով ներխուժել է խանութ, վիրավորել գնորդներից մեկին:

Ըստ Радио 1-ի՝ հանցագործը փախուստի է դիմել, սակայն շուտով ձերբակալվել է։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը:

  • Կիսվել: