ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները

Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները

Մոլդովայի և Ուկրաինայի նախագահներ Մայա Սանդուն և Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը և Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները:

«Ուկրաինայի նախագահի հետ քննարկել ԵՄ երկկողմ օրակարգի մի շարք թեմաներ, այդ թվում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ընդլայնման, էներգետիկ անվտանգության ամրապնդման նախագծերի շուրջ մեր համագործակցությունը։ Մենք նաև պայմանավորվել ենք ավելի լավ համակարգել մեր ջանքերը ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկին հասնելու գործընթացում։ Ես իմ գործընկերոջը հավաստիացրել եմ, որ Մոլդովայի Հանրապետությունը կշարունակի աջակցել Ուկրաինային»,- նշել է Սանդուն:

Զելենսկին իր հերթին կարևորել է Մոլդովայի համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդի հետ և մտադրություն հայտնել անելու հնարավորը՝ երկու պետությունների միջև բարեկամական և սերտ հարաբերությունների զարգացման համար: Ուկրաինայի նախագահը մոլդովացի գործընկերոջը տեղեկացրել է նաև ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին:

  • Կիսվել: