երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
«Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ». Կոբախիձե

«Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին այլևս Վրաստանի նախագահը չէ՝ սահմանադրությունը խախտելուց հետո։

«Նա նախագահը չէ: Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ։ Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի օրինականությունը, երբ հայց է ներկայացրել դրան։ Եվ սա Սահմանադրական դատարանն է, որը գտել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա սահմանադրությունը խախտած նախագահ է։ Միակ պատճառը, որ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, դա  Ազգային շարժման աջակցությունն է (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցություն)»,-հայտարարել է Կոբախիձեն ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, երբ ընդդիմությունը խորհրդարանում չքվեարկեց Զուրաբիշվիլիի իմփիչմենթի օգտին, այդ օրից նա դարձել է «ոչ թե Վրաստանի նախագահը, այլ Ազգային շարժման նախագահն ու Ազգային շարժման սովորական խամաճիկը»։

  • Կիսվել: