կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ռուսների դիվերսիոն խումբը ներթափանցել է Վրաստան՝ զավթելու իշխանությունը». Սաակաշվիլի

«Ռուսների դիվերսիոն խումբը ներթափանցել է Վրաստան՝ զավթելու իշխանությունը». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ «ռուսների դիվերսիոն խումբ» է ներթափանցել Վրաստան։ Այս մասին քնա հայտարարել է բյուջետային միջոցների յուրացման գործով դատավարության ժամանակ, տեղեկացնում է ekhokavkaza.com-ը:

Նշվում է, որ Սաակաշվիլին, մասնավորապես, ասել է. «Իմ տեղեկություններով, ժամանել է ռուսական դիվերսիոն խումբ, որի խնդիրն է այստեղ անկարգությունների և ապակայունացման պայմաններում զավթել իշխանությունը։ Հետևաբար, մենք պետք է վերահսկենք յուրաքանչյուր կասկածելի շարժում, հետևենք սպորտային կառուցվածքով տղաների խմբերին։ Նման մարդիկ հարյուր հազարից ավելի են։ Կրկնում եմ՝ ռուսների դիվերսիոն խումբ է ներթափանցել Վրաստանի տարածք»:

Վրաստանի նախկին նախագահը դատական նիստին միացել է «Վիվամեդի» կլինիկայից՝ տեսակապի միջոցով։ Սակայն դատավոր Բադրի Կոչլամազիշվիլին ընդհատել է տեսազանգը՝ հայտարարելով, որ Սաակաշվիլին դատավարությանը չի հրավիրվել որպես «քաղաքական վերլուծաբան»։

  • Կիսվել: