շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Սաակաշվիլին հրաժարվել է թունաբանական հետազոտությունից

Սաակաշվիլին հրաժարվել է թունաբանական հետազոտությունից

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է Սամխարաուլիի փորձաքննությունների բյուրոյի փորձագետների առաջարկած թունաբանական հետազոտությունից։

«Փաստաբաններից մեկը տեղեկություն է տարածել Սաակաշվիլիի հնարավոր թունավորման մասին, և մենք փորձաքննությունների ազգային բյուրոյին խնդրել ենք թունաբանական հետազոտություն անցկացնել, որին Սաակաշվիլին հրաժարվել է մասնակցել»,- ասել է Բրեգաձեն։

Նախարարի ճեպազրույցից հետո պարզաբանում է տվել Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն։ Նա ասել է, որ իրենք չեն հրաժարվել փորձաքննությունից, պարզապես փորձաքննության նպատակով Սաակաշվիլիին այցելած անձինք համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել։

Խաչապուրիձեի խոսքով, ինքը փորձագետներին կոչ է արել համապատասխան փաստաթղթեր պատրաստել, որպեսզի փորձաքննությունն անցկացվի ըստ օրենսդրության:

  • Կիսվել: