ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սաակաշվիլիին պետք է վիրահատել, այլապես չի կարողանա քայլել. ամերիկացի բժիշկ

Սաակաշվիլիին պետք է վիրահատել, այլապես չի կարողանա քայլել. ամերիկացի բժիշկ

Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ընթացող դատավարության ժամանակ հեռավար կարգով ներկա գտնվող ամերիկացի վնասվածքաբան-օրթոպեդ վիրաբույժ Ջեյմս Կոբը նշել է, որ Սաակաշվիլիին մի քանի վիրահատություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում նա չի կարողանա շարժվել, գրում է aliq.ge-ն:

Կոբի խոսքով, Սաակաշվիլիի մոտ առկա են հետևյալ ախտորոշումները.

ձախ ուսի հոդի արթրիտ,
ձախ ազդրային հոդի արթրիտ,
պարանոցի հատվածում գտնվող միջողնային սկավառակի վնասվածք և ռադիկուլոպաթիա,
ողնաշարի ստենոզ, որի հիման վրա ճնշում կա ողնուղեղի նյարդերի վրա.
Ըստ Կոբիի՝ թվարկված ախտորոշումներից բացի, պարանոցի և ձախ ուսի հոդերի խնդիրն ամենալուրջն ու ցավոտն է։

«Անհրաժեշտ է պարանոցի վիրահատություն կատարել, ձախ ուսի հոդի վիրահատություն` նույնպես։ Նաև` վիրահատական ​​միջամտություն է հարկավոր ձախ ազդրի հոդի վրա։ Նրա շարժունակության խնդիրը խիստ բարդացած է։ Եթե ​​այդ գործողությունները ժամանակին չկատարվեն, իրավիճակն էլ ավելի կբարդանա, ու գործնականում նա չի կարողանա քայլել ու շարժվել»,- ասել է Կոբին։

  • Կիսվել: