կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սաակաշվիլիի մոտ դեմենցիա, տուբերկուլյոզ և ևս 30 հիվանդություն են ենթադրում

Սաակաշվիլիի մոտ դեմենցիա, տուբերկուլյոզ և ևս 30 հիվանդություն են ենթադրում

Ամերիկացի բժիշկները, որոնք հետազոտել են Միխեիլ Սաակաշվիլիին, ենթադրել են, որ Վրաստանի նախկին նախագահի մոտ ավելի քան 30 տարբեր ծանր հիվանդություններ կան:

«Դեռ վերջնականապես հաստատված չէ, մենք սպասում ենք պատասխանների։ Մենք կասկածներ ունենք, և աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Ես նկատի ունեմ դեմենցիան, տուբերկուլյոզը և ևս 34 հիվանդություն»,- «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է քաղաքական գործչի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

Ընդ որում, նա չի բացառել, որ եթե ախտորոշումները հաստատվեն, ապա դա կարող է հիմք հանդիսանալ Սաակաշվիլիին բանտից ազատելու համար։

2021 թվականի հոկտեմբերին նախկին նախագահը գաղտնի ժամանել էր Վրաստան մունիցիպալ ընտրություններից մեկ օր առաջ, որից հետո ձերբակալվել և բանտարկված էր Ռուսթավի քաղաքում։ Այնտեղ նա բազմիցս հացադուլ է հայտարարել։

Ներկայումս քաղաքական գործիչը բուժում է անցնում Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում, որտեղ տեղափոխվել է այս տարվա մայիսին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իր բանտարկության ընթացքում Սաակաշվիլին նիհարել է 30 կգ-ով: Վրաստանի նախկին նախագահի փաստաբաններն ու կողմնակիցները պահանջում են նրան ուղարկել արտերկիր բուժման:

  • Կիսվել: