կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սաակաշվիլիի ձեռքն ատրոֆիայի է ենթարկվել

Սաակաշվիլիի ձեռքն ատրոֆիայի է ենթարկվել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ ձախ ձեռքի ատրոֆիա է սկսվել, պատմել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

«Մի քանի ամիս առաջ նրա մոտ ցավեր են սկսվել։ Նրա ձախ ձեռքը ատրոֆիայի է ենթարկվել։ Նա խնդիրներ ունի, անտանելի ցավեր ունի», – ասել է պաշտպանը։

Նրա խոսքով՝ առաջիկայում պետք է պատրաստ լինի «Էմպաթիա» հասարակական կազմակերպության կողմից քաղաքական գործչի հարցման արդյունքների վերաբերյալ բժշկական եզրակացությունը։ Իր եզրակացությունն է պատրաստում նաև Լ.Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության պետական բյուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հետագայում փաստաբանները նախատեսում են միջնորդություն ներկայացնել՝ խնդրելով հետաձգել Սաակաշվիլիի համար պատժի կատարումը՝ առողջական ծանր վիճակի պատճառով։

Ավելի վաղ ամերիկացի բժիշկները, որոնք հետազոտել էին Վրաստանի նախկին նախագահին, ենթադրել էին, որ նրա մոտ ավելի քան 30 տարբեր ծանր հիվանդություններ կան (այդ թվում ՝ տկարամտություն և տուբերկուլյոզ):

  • Կիսվել: