ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ryanair-ի տոմսերի գինն էականորեն զեղչվելու է

Ryanair-ի տոմսերի գինն էականորեն զեղչվելու է

Ryanair ավիաընկերությունը դադարեցրել է իր օդանավերի 99 տոկոսի աշխատանքը, պատրաստվում է հուլիսին վերադառնալ։

Ավիաընկերությունն ակնկալում է, որ մինչև հունիս ուղևորությունների սահմանափակման ֆոնին կաշխատի իր սովորական գրաֆիկի ծավալի ընդամենը մեկ տոկոսով։

Ընկերությունից հայտնել են նաև, որ վերադարձից հետո տոմսերի գինն էականորեն զեղչվելու է:

Նշենք, որ ուղեւորների թվով խոշորագույն եվրոպական ավիաընկերությունը հայտնել է, որ վերակառուցման իր ծրագիրը մեկնարկելու է հուլիսին եւ կարող է հանգեցնել օդաչուների եւ անձնակազմերի շրջանում 3 000 աշխատատեղի կորստի, ինչը կազմում է ընկերության ամբողջ աշխատուժի շուրջ 15 տոկոսը:

  • Կիսվել: