ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ryanair ավիաընկերությունը պատրաստվում է կրճատել մինչեւ 3 000 աշխատատեղ

Ryanair ավիաընկերությունը պատրաստվում է կրճատել մինչեւ 3 000 աշխատատեղ

Ryanair ավիաընկերությունը պատրաստվում է կրճատել մինչեւ 3 000 աշխատատեղ եւ իրականացնել շուրջ 1 տոկոս թռիչք հունիսին այն նախազգուշացումից հետո, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու տարի, հաղորդում է CNN-ը:

Ուղեւորների թվով խոշորագույն եվրոպական ավիաընկերությունը հայտնել է, որ վերակառուցման իր ծրագիրը մեկնարկելու է հուլիսին եւ կարող է հանգեցնել օդաչուների եւ անձնակազմերի շրջանում 3 000 աշխատատեղի կորստի, ինչը կազմում է ընկերության ամբողջ աշխատուժի շուրջ 15 տոկոսը:

Ընկերության ծրագրերով նաեւ նախատեսվում են մինչեւ 20 տոկոսով աշխատավարձի կրճատումներ եւ ամբողջ Եվրոպայում մի շարք ավիաբազաների փակումներ:

Ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ'Լիրին կկրճատի աշխատավարձերը մինչեւ 50 տոկոսով մինչեւ 2021 թվականի մարտը, հավելել են ընկերությունում:

  • Կիսվել: