շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարանտինից հետո Ryanair-ը խոստացել է 0,99 եվրո արժողությամբ տոմսեր

Կարանտինից հետո Ryanair-ը խոստացել է 0,99 եվրո արժողությամբ տոմսեր

Իռլանդական Ryanair ավիաընկերությունը խոստացել է, որ թռիչքների վերսկսումից հետո կվաճառի 0,99 եվրո արժողությամբ տոմսեր, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Ryanair Group-ի ղեկավար Մայքլ Օ’Լիրիին:

Նա նշել է, որ երբ չեղյալ հայտարարվեն թռիչքների սահմանափակումները, ավիաընկերությունները կսկսեն գնային պատերազմներ վարել: Օ’Լիրին ակնկալում է, որ Ryanair-ը կհաղթի այդ «ճակատամարտում»:

Ավիաընկերության ղեկավարը համոզված է, որ ավիափոխադրումների շուկան արագորեն կվերականգնվի: Հետևաբար Ryanair- ի հիմնական նպատակը կլինի «օդաչուներին, բորտուղեկցորդներին և ինքնաթիռները երկինք վերադարձնելը»: Օ’Լիրին շեշտել է, որ ընկերությունն ուղևորների կարիքը կունենա, ուստի «արդեն հետաքրքիր չի լինի՝ 9,99 եվրո, 4,99 եվրո, 1,99 եվրո, թե 0,99 եվրո՝ մեկ տոմսի համար»:

Ակնկալվում է, որ մասնակի թռիչքները կվերսկսվեն 2020 թվականի հունիսին, իսկ հուլիս-օգոստոս ամիսների համար շուկայում կհայտնվեն էժան տոմսեր:

Ryanair Group-ը նաև ակնկալում է զբոսաշրջային բում 2021-ին՝ 2020թ. չիրականացված ճանապարհորդությունների պատճառով:

  • Կիսվել: