շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ռյաբկովը չի բացառել, որ ԱՄՆ-ն ու Իրանը գաղտնի բանակցություններ են վարում միջուկային գործարքի վերաբերյալ

Ռյաբկովը չի բացառել, որ ԱՄՆ-ն ու Իրանը գաղտնի բանակցություններ են վարում միջուկային գործարքի վերաբերյալ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ТАСС-ի հետ զրույցում չի բացառել, որ ԱՄՆ-ն ու Իրանը գաղտնի բանակցություններ են վարում, որոնց արդյունքում կարող է որոշակի պայմանավորվածություն ձեռք բերվել Իրանի միջուկային ծրագրին առնչվող Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հարցում:

«Նախկինում ԱՄՆ-ը և Իրանը միջնորդավորված շփումներ են անցկացրել փակ ռեժիմով։ Չի կարելի բացառել, որ նման շփումներ այժմ էլ կան: Մեզ համար գլխավորն այն է, որ ԱՄՆ-ը վերադառնա 2231 բանաձևի ամբողջական կատարմանը»,- նշել է Ռյաբկովը:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր մասնակցությանը, նշել՝ նման քայլը տեղին չէ:

Նրա խոսքով՝ ԲՐԻՔՍ-ի երկրները սկզբունքորեն հերքում են միակողմանի պատժամիջոցները որպես արտաքին քաղաքական խնդիրների լուծման մեթոդ, ուստի հավաքական Արևմուտքի ներկայացուցիչների մասնակցությունը այդ ձևաչափի գագաթնաժողովին տեղին չէ:

  • Կիսվել: