Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը «հացահատիկի գործարքին»
Ուկրաինայի կողմից Սևաստոպոլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը ՛՛հացահատիկի գործարքին՛՛: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
՛՛Հաշվի առնելով ս.թ. հոկտեմբերի 29-ին Կիևի ռեժիմի կողմից Մեծ Բրիտանիայի մասնագետների մասնակցությամբ իրականացված ահաբեկչական գործողությունը Սևծովյան նավատորմի նավերի և ՛՛հացահատիկի միջանցքի՛՛ անվտանգության ապահովման գործում ներգրավված քաղաքացիական նավերի դեմ՝ ռուսական կողմը դադարեցնում է մասնակցությունը ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համաձայնագրերի իրականացմանը՛՛,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Արտգործնախարարությունն էլ հայտնել է, որ Մոսկվան նման պայմաններում չի կարող երաշխավորել գործարքի կյանքի կոչման գործում ներգրավված քաղաքացիական բեռնանավերի անվտանգությունը:



