հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը քննարկել են Սիրիայի շուրջ համաձայնությունների կատարումը

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը քննարկել են Սիրիայի շուրջ համաձայնությունների կատարումը

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հայտարարել են Սիրիայի հյուսիսի հարցով համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Ընդգծվել է Սիրիայի հյուսիսի վերաբերյալ բոլոր առկա համաձայնությունների լիարժեք կատարման անհրաժեշտությունը»,-հետևում Է Սիրիայի շուրջ Աստանայի ձևաչափով բանակցությունների արդյունքների վերաբերյալ երեք երկրների հայտարարությունից: Բացի այդ, Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի ներկայացուցիչները հանգամանորեն քննարկել են իրադրությունը Իդլիբի ապաԷսկալացման գոտում, պայմանավորվել են հետագայում էլ ջանքեր ներդնել այնտեղ իրադրության կայուն կարգավորումն ապահովելու համար, ներառյալ հումանիտար իրադրությունը:

«Կողմերն ընդգծել են Իդլիբի շուրջ բոլոր առկա համաձայնությունների լրիվ կատարման ճանապարհով տեղում խաղաղություն պահպանելու անհրաժեշտությունը», - հայտարարության մեջ նշել են Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները:

ՌԴ-ն և Թուրքիան 2019 թվականին 10 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, մասնավորապես, «Խաղաղության աղբյուր» թուրքական գործողության գոտու սահմաններից դուրս Թուրքիայի հետ սահմանի սիրիական կողմում Ռուսաստանի ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ մտցնելու վերաբերյալ՝ թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա քրդական ջոկատների ու նրանց սպառազինությունների դուրսբերմանն աջակցելու համար։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այն ժամանակ հայտնել Էր, որ քրդերի հետքաշումն ավարտվել Է ժամկետից շուտ: Դրանից հետո սկսվել Է համատեղ ռուս-թուրքական համատեղ պարեկում: Անկարան նոյեմբերի 20-ին Սիրիայի հյուսիսում օդային գործողություն Է անցկացրել երկրում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» սիրիական թևի դեմ, հաղորդվել Է Քոբանի քաղաքի ուղղությամբ, ինչպես նաև Իրաքի հյուսիսում հարվածների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը համարել Է հաջող և չի բացառել, որ դրան կհաջորդեն նաև ցամաքային գործողություններ:

  • Կիսվել: