շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը թիրախավորել է Հալուք Բայրաքթարին. թուրքական աղբյուրներ

Ռուսաստանը թիրախավորել է Հալուք Բայրաքթարին. թուրքական աղբյուրներ

Ուկրաինական մամուլին հղում տվող թուրքական աղբյուրները հայտնում են, որ ռուսական հետախուզությունը փորձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի կեղծ կերպարանքով առցանց հանդիպում կազմակերպել թուրքական «Baykar Technology» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։ Հանդիպումը, սակայն, կանխվել է ուկրաինական հետախուզության ջանքերով, գրում է ermenihaber.am-ը:

Միջադեպի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության վարչությունը՝ նշելով որ կանխվել է «Baykar Technology» գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարի դեմ նախատեսված սադրանքը։

Կադրերում երևում է, որ ռուսական կողմը ներկայացել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի կեղծ կերպարանքով։ Այս մեթոդով ռուսական հետախուզությունը փորձել է հանդիպել թուրքական հարվածային ԱԹՍ-ներ արտադրող «Baykar Technology» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։

Գիտակցելով ստեղծված իրավիճակը՝ հանդիպմանը միացել է ուկրաինական հետախուզությունը՝ որպես Բայրաքթարի քարտուղար։ Պնդում է արվում, որ ռուսական հետախուզությունը փորձել է խաթարել Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները «deepfake» մեթոդով։

Ռուսական հետախուզական ծառայությունը հաճախ է օգտագործում «Deepfake» տեխնոլոգիան։ Այս մեթոդի շնորհիվ արհեստական ​​ինտելեկտի միջոցով ստեղծվում են կեղծ դեմքեր ու ձայներ։

 

  • Կիսվել: