հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանը Ռյաբկովը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների հետ քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցները

Ռուսաստանը Ռյաբկովը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների հետ քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցները

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանների և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եվրոպական մասնակից երկրների «ոչ իրավաչափ փորձերը»՝ գործի դնելու Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ ռուսական կողմն ընդգծել է Լոնդոնի, Փարիզի և Բեռլինի իրավական հիմքերի բացակայությունը նման գործողությունների համար:

«Քննարկվել է ԳՀՀԾ-ի եվրոպական մասնակից երկրների կողմից Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ ավելի վաղ չեղարկված պատժամիջոցների բանաձևերը վերականգնելու մեխանիզմը գործի դնելու ոչ իրավաչափ փորձերի հետ կապված իրավիճակը։ Ռուսական կողմից նշվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իրավական հիմքերի և ընթացակարգային հնարավորությունների բացակայությունը նման գործողությունների համար»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ  Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին մասնակցող եվրոպական երկրներին կոչ է արվել «դադարեցնել սադրանքները, հրաժարվել իրենց էսկալացիոն ուղեգծից և վերադառնալ բանակցությունների ուղի, ինչը թույլ կտա վերացնել Իրանի խաղաղ ատոմի շուրջ ցանկացած անհիմն կասկած և նախատրամադրվածություն՝ միջազգային իրավունքի պատշաճ հիմքով և հաշվի առնելով Իրանի օրինական շահերը՝ կապված  Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ»։

  • Կիսվել: