ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսաստանը փորձարկել է միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» հրթիռը. Պուտին

Ռուսաստանը փորձարկել է միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» հրթիռը. Պուտին

Ռուսաստանը փորձարկել է միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում են Կրեմլից:

Ինչպես հաղորդվում է՝ Պուտինը հանդիպել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին: Վերջինս ասել է, որ «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին։ Հրթիռը օդում է եղել 15 ժամ՝ անցնելով 14,000 կիլոմետր։

«Մենք պետք է որոշենք հնարավոր կիրառությունները և սկսենք պատրաստել ենթակառուցվածքները՝ մեր զինված ուժերում այս զենքի տեղակայման համար»,-նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ փորձարկումը կատարվել է «հաջողությամբ»:

  • Կիսվել: