չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանը պետք է երկարաժամկետ գին վճարի Ուկրաինայում բարբարոսությունների համար․ Բայդեն

Ռուսաստանը պետք է երկարաժամկետ գին վճարի Ուկրաինայում բարբարոսությունների համար․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն Ուկրաինայի հետ հնարավոր մերձեցումից հետո, նրա կարծիքով, դա կարող է հետ պահել Չինաստանին Թայվանին տիրանալու փորձից։ Այս մասին Բայդենը հայտարարել է  Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Европейская правда-ն։

«Պատճառներից մեկը, թե ինչու Պուտինը պետք է բարձր գին վճարի Ուկրաինայում բարբարոսության համար…պատճառն այն է, որ դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային»,- ասել է Ջո Բայդենը։

Ըստ նրա՝ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որոշակի մերձեցումից հետո ապագայում «պատժամիջոցները հիմնականում չպահպանվեն, ապա ի՞նչ ազդանշան կուղարկի դա Չինաստանին՝ Թայվանը ուժով գրավելու փորձի դեպքում»:

Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ուղղակի ռազմական միջամտության՝ Թայվանի դեմ Չինաստանի ագրեսիայի դեպքում։

Նա նաև նշել է, որ չի ակնկալում, որ Չինաստանը կփորձի տիրանալ Թայվանին, սակայն ներխուժումից խուսափելը կախված է նրանից, թե ինչպես աշխարհը կներկայացնի ներխուժման հետևանքները Չինաստանի համար։

  • Կիսվել: