երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
ԱՄՆ-ը ցանկանում է փոխհատուցում ստանալ Հորմուզով նավագնացության ապահովման դիմաց. Թրամփ

ԱՄՆ-ը ցանկանում է փոխհատուցում ստանալ Հորմուզով նավագնացության ապահովման դիմաց. Թրամփ

ԱՄՆ-ը պաշտպանում է Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները և ակնկալում է փոխհատուցում Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման դիմաց։ Դրա մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ցանկանում եմ փոխհատուցում ստանալ, քանի որ մենք պաշտպանում ենք աշխարհի շատ հարուստ մի հատված։ Մենք գումարներ ենք ծախսում,- ասել է նա՝ երկուշաբթի Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։- Մենք պատրաստվում ենք այն երկրներից, որոնց օգնում ենք, փոխհատուցում ստանալ պաշտպանության դիմաց»,- ընդգծել է Թրամփը՝ նկատի ունենալով Վաշինգտոնի գործողությունները, որոնք ուղղված են Հորմուզի նեղուցում բնականոն նավագնացության ապահովմանը։

  • Կիսվել: