ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունները․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունները․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե Վրաստանն իսկապես ցանկանում է մեզ հետ՝ ինչպես իր հարեւանի, նորմալ ապրել, ապա մենք պատրաստ ենք դրան ցանկացած պահի։ Մենք մտադիր էինք պատասխանել Վրաստանին, երբ նա առանց վիզային ռեժիմ սահմանեց մեր քաղաքացիների համար, սակայն այդ ժամանակ տհաճ միջադեպ տեղի ունեցավ, սադրանք ռուսական պատվիրակության դեմ, որը մեկնել էր Թբիլիսի՝ մասնակցելու ուղղափառ ասամբլեայի հերթական նիստին»,-ասել է նա ՄԳԻՄՕ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

  • Կիսվել: