Ռուսաստանը պահպանում է ռազմավարական առավելությունն Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Հետախուզությունը գնահատել է, որ Ռուսաստանը պահպանում է ռազմավարական առավելությունն Ուկրաինայի դեմ պատերազմում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մինչև համաձայնության հասնելը, Մոսկվան, հավանաբար, կվարի դանդաղ, հյուծող պատերազմ, մինչև չհավատա, որ հասել է իր նպատակներին»:


