Ռուսաստանը որոշ զինատեսակների արտադրությունն ավելացրել է գրեթե 30 անգամ. Պուտին
Ռուսաստանը որոշ զինատեսակների արտադրությունն ավելացրել է մի քանի անգամ, իսկ որոշ ապրանքների համար՝ գրեթե 30 անգամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Որոշ զինատեսակների, որոշ ապրանքների համար մեր արտադրությունն ավելացել է ոչ թե մի քանի տոկոսային կետով, այլ մի քանի անգամ՝ 2, 3, 10, 15, իսկ որոշ ապրանքների համար՝ գրեթե 30 անգամ»,-ասել է Պուտինը:


