շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանը մտադիր չէ և չի ծրագրում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանը մտադիր չէ և չի ծրագրում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովն ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ և չի ծրագրում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, երկրի ղեկավարությունից ոչ մեկը նման հնարավորության մասին չի հայտարարել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Newsweek-ին։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը չի պատրաստվել և չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։ Մեր երկրի և ռազմական գերատեսչության ղեկավարներից որևէ մեկը ոչ մի տեղ և երբեք չի նշել զանգվածային ոչնչացման զենքի դիմելու հնարավորության մասին»,- ասել է Անտոնովը։

Դեսպանը հավելել է, որ Արևմուտքը չի արձագանքում Ռուսաստանի Դաշնության նախազգուշացումներին Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ մոտալուտ սադրանքի մասին։

  • Կիսվել: