ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսաստանը մեկ ամսով ստանձնում է ՄԱԿ-ի ԱԽ նախագահությունը

Ռուսաստանը մեկ ամսով ստանձնում է ՄԱԿ-ի ԱԽ նախագահությունը

Ռուսաստանն այսօրվանից՝ հոկտեմբերի 1-ից, մեկ ամսով ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Հարավային Կորեային։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում Ռուսաստանը կկենտրոնանա «Բոսնիա և Հերցեգովինայի վերաբերյալ Դեյթոնի համաձայնագրերի կատարման» հարցը քննարկելու վրա։

Բացի այդ, հոկտեմբերի 24-ին ռուսական կողմը նախատեսում է անցկացնել հատուկ հանդիպում՝ ՄԱԿ-ի կանոնադրության կատարումը վերանայելու համար։

Ինչպես նշել է Լավրովը, հանդիպումը կանցկացվի «ՄԱԿ-ի հետագա զարգացման վերաբերյալ վերլուծություն և, ցանկալի է, գործնական եզրակացություններ անելու նպատակով»։

ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահությունն իրականացնում են նրա անդամները՝ հերթականությամբ: Յուրաքանչյուր նախագահ պաշտոնավարում է մեկ ամիս:

 

  • Կիսվել: