չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ռուսաստանը կրկին երկարաձգել է թռիչքների արգելքը 11 օդանավակայանների համար

Ռուսաստանը կրկին երկարաձգել է թռիչքների արգելքը 11 օդանավակայանների համար

Ռուսաստանն ութերորդ անգամ երկարաձգել է երկրի կենտրոնական և հարավային շրջանների 11 օդանավակայանների թռիչքների արգելքը։ Սկզբում արգելքը մտցվել էր փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի առաջին օրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Առայժմ արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 19-ը։

Սահմանափակումները վերաբերում են 11 օդանավակայանների՝ Անապայում, Բելգորոդում, Բրյանսկում, Վորոնեժում, Գելենջիկում, Կրասնոդարում, Կուրսկում, Լիպեցկում, Դոնի Ռոստովում, Սիմֆերոպոլում և Էլիստայում։

  • Կիսվել: