Ռուսաստանը խոցել է երկու բրիտանական Storm Shadow հրթիռ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը երկու Storm Shadow հրթիռ են խոցել։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Մեծ Բրիտանիայի արտադրության երկու «Storm Shadow» թեւավոր հրթիռներ և վեց ամերիկյան արտադրության HIMARS հրթիռներ խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 67 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր, հավելել է պաշտպանության վարչությունը։